ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն կարող են շահել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ներկայության նվազումից

ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն կարող են շահել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ներկայության նվազումից

 Մերձավոր Աեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերանայումը կարող տարածաշրջանում հնարավորություններ բացել Չինաստանի եւ Ռուսաստանի համար: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Ֆրենքլին Մակքենզիի այս գնահատումը մայիսի 23-ին հայտնում Է Associated Press (AP) գործակալությունը:

«Մերձավոր Արեւելքը լայն իմաստով մեծ տերությունների մրցակցության գոտի Է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր ներկայության վերանայման համեմատ Ռուսաստանը եւ Չինաստանը հանգամանորեն կհետեւեն այն դատարկությունների հայտնվելուն, որոնք նրանք կարող Էին օգտագործել»,- նշել Է Մակքենզին AP-ին եւ ABC հեռուստաալքին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ նրանք տեսնում են, որ Միացյալ Նահանգները փոխում Է իր ռազմական ներկայությունը, որպեսզի ընտրի աշխարհի այլ վայրեր, եւ նրանք զգում են, որ դա կարող Է նոր հնարավորություններ բացել»,- արձանագրում Է նա:

Գեներալը, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում ամենից առաջ Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Հարավային Ասիայի որոշ տարածաշրջաններ, գտնում Է, որ Վաշինգտոնի քաղաքականության վերանայումը կարող Է Մոսկվայի եւ Պեկինի համար հեռանկարներ բացել սպառազինությունների վաճառքի հարցում: Սակայն դրանում համոզվածություն, նրա խոսքով, չկա: «Գտնում եմ՝ մենք խելացի կվարվենք (…), որպեսզի օգտվենք այն բանից, ինչն արդեն ունենք»,- նշել Է Մակքենզին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի զինված ուժեը նախկինի պես այս կամ այն տեսքով կպահպանի իր ներկայությունը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Մերձավր Արեւելքի պետություններն այլընտրանքների որոնում կսկսեն սոսկ Միացյալ Նահանգների կողմից աջակցության լիակատար մերժման դեպքում, որը նրենց համար գերակա գործընկեր Է»:

Գործակալությունն արձանագրում Է, որ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ը ձեռնամուխ Է եղել արտասահանում իր զորեքի տեղաբաշխման վերանայմանը, ինչը, մասնավորապես, վերածվել Է մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը Աֆղանսիանից զորքերը լիովին դուրս բերելու որոշմանը: AP-ն նաեւ հիշեցնում Է, որ Բայդենի վարչակազմը դադարեցրել Է Եմենում արաբական կոալիցիայի մարտական գործությոնների աջակացությունը եւ ձեռնամուխ Է եղել ամերիկյան ուժերի եւ սպառազինությունների մի մասի դուրսբերմանը Պարսից ծոցի գոտուց: Միեւնույն ժամանակ նշում Է գործակալությունը, Վաշինգտոնը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել Է Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում