Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան
Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 10 միլիոն դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգի ներքո:


Կարծիքներ