Տավուշում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է. ԱՆ

Տավուշում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է. ԱՆ

Բերդ-Տավուշ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 08։51-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում