Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հայկ Կոստանյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Կոստանյանը:
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանը:


Կարծիքներ