Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Հոկտեմբերի 25-ի առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Կիրառվել էին նաև անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ջրասուզակներ:

Դեպքից 20 օր անց՝ մայիսի 24-ին, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին երեխայի դին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում