Սաքուլիկն արդեն իրեն պարտված է համարում․ նա հրաժարվել է բանավեճի գնալ
Civic.am-ը գրում է.
Վաղարշապատում ՀՅԴ թեկնածու, «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սաքուլիկը՝ նույն ինքը Սևակ Խաչատրյանը, հայտարարել է, թե չի մասնակցի Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճին։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր քարոզարշավի վերջին օրը Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է բանավեճ՝ հրավիրելով մասնակից քաղաքական ուժերի առաջին համարներին։
Եվ ահա քարոզարշավի երկրորդ օրը Սաքուլիկը հայտարարում է, թե չի մասնակցելու բանավեճին, քանի որ «այնտեղ բացի աղմկոտ շոուից, պոպուլիզմից ուրիշ ոչինչ տեղի չի ունենալու»։
Թեկնածուի ֆեյսբուքյան գրառումից նաև տեղեկանում ենք, որ բանավեճին հատկացվելիք մեկ-երկու ժամն էլ մեծահոգաբար տրամադրելու է վաղարշապատցու խնդիրներին ծանոթանալուն։
Պոպուլիզմից խոսող Խաչատրյանը տեղեկացնենք, որ այժմ էլ ավագանու անդամ է, տարիների ընթացքում վստահաբար ծանոթացել է ու քաջատեղյակ է վաղարշապատցու խնդիրներին։ Հստակ է, որ բանավեճի չգնալը բնավ վաղարշապատցու ցավերով տառապելով չէ պայմանավորված։
Թե ինչու է հրաժարվում բանավեճից՝ պարզ է։ Ուղիղ հասցեական խոսելը, նաև իր քաղաքական թիմին, քաղաքական հայրերին ուղղված հայտարարությունները մեկնաբանելն ու դրանից «տակից դուրս գալը» թերևս այնքան էլ հաճելի գործ չէ, որ Սաքուլիկը վերցնի իր ուսերին։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ էլ բանավեճից հրաժարվել են Սաքուլիկի քաղաքական կուռքերը ևս՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։


Կարծիքներ