Շուտով կվերադառնամ, իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել. ՀՀԿ-ն հրապարակել է Համբարձումյանի հայտարարությունը
Ինչպես հայտնի է՝ Երևանի քրեական դատարանը հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր պաշտոնական էջով հրապարակել է Համբարձումյանի հայտարարությունը, որում վերջինս նշում է, որ այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում է արտերկրում։
«Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»,- ասվում է հայտարարության մեջ:


Կարծիքներ