Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան

Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը (2018-2026 թթ.)՝ դրամային և դոլարային արտահայտությամբ։

Հանրային ՀԸ եթերում նա մասնավորապես ասել է. 

«Ուշադրություն դարձնենք 2018 թվականի բյուջեին՝ 245 միլիարդ դրամ։ Բայց որպեսզի պատկերացումը նաև լինի արտարժույթով, դա կազմում է շուրջ 640 միլիոն դոլար։

2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ դրամ, որը կազմում է շուրջ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։

Այսինքն՝ ռազմական ծախսերը, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։

Սա՝ ուղղակի ի գիտություն քննադատների»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում