Բելառուսի նախագահը ներկա կլինի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Մեզենցևը: Նա երախտագիտություն է հայտնել Բելառուսի առաջնորդին հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու պատրաստակամության համար:
Այս շաբաթ արդեն Ռուսաստան են ժամանել զինվորականներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախաստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Ռուս գործընկերների հետ նրանք կմասնակցեն հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին:
Կարծիքներ