Վրաստանում փորձարկում են քվեարկության նոր տեխնոլոգիաներ
Ընտրական բարեփոխումների նպատակով Վրաստանի ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը կստեղծեն համատեղ աշխատանքային խմբեր, հայտնում է Sputnik Georgia-ն։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում այս հարցի շուրջ տեղի է ունեցել հանդիպում մեծամասնության և ընդդիմության միջև: Մասնավորապես, քննարկվել է էլեկտրոնային եղանակով քվեարկության և ձայների հաշվարկի տեխնոլոգիայի ներդրման, ինչպես նաև՝ ընտրողների կենսաչափական նույնականացման տեխնոլոգիայի օգտագործման հարցը:
Առաջիկա օրերին քվեարկության նոր տեխնոլոգիաները փորձարկվելու են իրական ընտրություններին մոտ պայմաններում:
Ընտրական բարեփոխումը համաձայնագրի կետերից մեկն է, որն իշխող «Վրացական երազանքը» և ընդդիմությունը ստորագրել են Եվրամիության միջնորդությամբ`քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:
Ընտրական հավակնոտ բարեփոխումը համաձայնագրի կետերից մեկն է, որն իշխող «Վրացական երազանքն» ու ընդդիմությունը ստորագրել են Եվրամիության միջնորդությամբ՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:
Վրաստանի խորհրդարանը պետք է ավարտի օրենսդրական փոփոխություններին ուղղված աշխատանքները մինչ տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններ:
Կարծիքներ