ՀԷՑ-ի գրանցամատյաններում և հաշվետվություններում վթարների թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է. Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վիճակագրություն է հրապարակել:
Ըստ այդմ, 2025թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ՀԷՑ-ի ողջ բաշխիչ ցանցում տեղի է ունեցել շուրջ 2.281 վթար, որոնք բոլորն ամբողջապես գրանցվել են օպերատիվ մատյաններում և ներառվել պաշտոնական հաշվետվություններում։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վթարների փաստացի թիվը ՀԷՑ-ում եղել է 2.782 (շուրջ 500-ով ավելի), որոնք հաշվառվել են «ձեռքի տակի գրառումներում», սակայն օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում դրանց թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է, և դրանցից գրանցվել են ընդամենը 2.122 վթար։
«2025թ. նշված ժամանակահատվածի ընթացքում ՀԷՑ-ի բաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարների միջին տևողությունը կազմել է 53,12 րոպե (1 ժամից պակաս):
2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ում վթարների միջին տևողությունը կազմել է 73,18 րոպե (մոտ 37,8%-ով ավելի, քան այս տարի):
Ահա այսպիսի արդյունավետ կառավարման ցուցանիշներ իրենց ձևով»,- գրել է Պետրոսյանը:


Կարծիքներ