Շաբաթ օրվա ձեր ցույցին եղել է 7450 մարդ. Իոաննիսյանը դիմել է Նարեկ Կարապետյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:
«Նարե՛կ Կարապետյան, եթե դժգոհ եք ձեր վերջին ցույցի մեր հաշվարկից, ապա առաջարկում եմ, որ հաջորդ անգամ դուք ընտրեք, թե որ պահին նկարենք, ու ձեր ներկայացուցիչը ներկա լինի նկարահանման և հաշվարկի ամբողջ ընթացքում։
Եթե ճշտի կողմից եք, վստահ եմ՝ կհամաձայնեք, չէ՞։
Եվ պետք չի տարբեր ռակուրսներով նկարած կադրերով կասկածի տակ դնել մեր հաշվածը․ դա հայտնի հնարք է, եկեք փաստերի դաշտ։
Տարբեր ռակուրսներով կարելի է նույն ցույցը մարդաշատ կամ անմարդ պատկերել (հղումը)։ Մենք միշտ նկարում ենք միևնույն (ուղղահայաց) ռակուրսից և անում ենք դա ճշգրիտ քանակ հաշվելու (և ոչ պատկերով տպավորություններ ստեղծելու) համար։
Շաբաթ օրվա ձեր ցույցին ժամը 18։05-ին եղել է 7450 մարդ, և եթե որևէ մեկը հիմնավորի 10- տոկոսանոց սխալանք, մենք ներողություն կխնդրենք և այլևս երբեք ցույցերի քանակ չենք հաշվի։ Մեր տված թիվը ստուգելու ուղեցույցը»,- գրել է նա:


Կարծիքներ