Ասելիք չունեն վաղարշապատցուն, հետևաբար, անելիք չունեն Վաղարշապատում, մերժված են ու էլի են մերժվելու. Խուդաթյան

Ասելիք չունեն վաղարշապատցուն, հետևաբար, անելիք չունեն Վաղարշապատում, մերժված են ու էլի են մերժվելու. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից նախընտրական մեծ բանավեճին չմասնակցելու մասին որոշումներին:

«Վաղարշապատում քոչարյանական երկու ուժեր մերժել են Առաջին ալիքի բանավեճին իրենց մասնակցությունը։

Ասելիք չունեն վաղարշապատցուն և, հետևաբար, անելիք չունեն Վաղարշապատում, մերժված են ու էլի են մերժվելու։

Ի դեպ, քոչարյանական այս ուժերից մեկի երկրորդ համարը Մեխակյանին բանավեճի էր հրավիրում և հիմա՝ երբ պետք է ներկայանային այդ բանավեճին, չկա, չկան, կորել են»,- գրել է Խուդաթյանը:

Հիշեցնենք՝ թեմային անդրադարձել էր նաև Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում