Սա հոգևոր մտահոգություն չէ, այլ քաղաքական ներխուժման կոպիտ փորձ՝ կեղծ բարեպաշտության քողի տակ. Բաբաջանյան

Սա հոգևոր մտահոգություն չէ, այլ քաղաքական ներխուժման կոպիտ փորձ՝ կեղծ բարեպաշտության քողի տակ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԱԵ եկեղեցականների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մեկնաբանություններին:

«Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը, որը օրհնում է պուտինյան բռնապետությունն ու արդարացնում է Ուկրաինայի դեմ եղերական պատերազմը, չի կարող խոսել մեր եկեղեցու ու ժողովրդական մանդատի մասին։ Սա հոգևոր մտահոգություն չէ, այլ քաղաքական ներխուժման կոպիտ փորձ՝ կեղծ բարեպաշտության քողի տակ։

Հայաստանը աշխարհիկ պետություն է, իսկ մեր հավատքը՝ հազարամյակների արժանապատվության հիմք, ոչ թե որևէ կայսրության հոգևոր վերահսկողության ենթակա արժեք։

Հայ ժողովուրդը ինքն է որոշելու իր եկեղեցու և հոգևոր կյանքի ուղին։ Մենք չենք ընդունի որևէ խոսք, որի նպատակն է նվաստացնել ու ենթարկեցնել մեր եկեղեցին և ազգային արժանապատվությունը»,- գրել է Բաբաջանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում