Բնակարան Ֆրանսիայի «Ծովափնյա Ալպերում», 22.000 ԱՄՆ դոլար. Ինչ կարողությամբ են հեռանում ՍԴ դատավորները
FreeNews-ն ուսումնասիրել է Սահմանադրական դատրանից հեռացող դատավորների (անդամների) հայտարարարագրերը, պարզելու համար, թե ինչ եկամուտներով են նրանք հեռանում ՍԴ-ից:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2019թ-ի սկզբին որպես առկա դրամական միջոց բանկային հաշվին ունեցել է 487.000 ՀՀ դրամ, դե իսկ տարվա ավարտին նրա կարողությունը հասել է 3,207,695 ՀՀ դրամի և 5,788 ԱՄՆ դոլարի: Որպես կանխիկ գումար Թովմասյանը տարվա սկզբին հայտարարագրել է 25,000,000 ՀՀ դրամ և 65,000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 26,000,000 ՀՀ դրամ և 22,000 ԱՄՆ դոլար: Հանձնված և վերադարձված ավանդների չափը՝ 60.000 ԱՄՆ դոլար է:
Թովմասյանն Արաբկիր վարչական շրջանում ունի մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն), ևս մեկ բնակարան Կենտրոնում և 3 հողամաս Արարատի Դարակերտ գյուղում:
ՍԴ նախագահը Սահմանադրական դատարանից որպես աշխատավարձ ստացել է 14 մլն դրամից ավելի գումար, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից՝ 180 հազար դրամ, որպես այլ եկամուտ՝ 1. 115.000 դրամ: Տրված փոխառությունների դիմաց նրա ստացած տոկոսը 1.398 դոլար է:
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 677.570 ՀՀ դրամ և 17.388 եվրո, իսկ տարվա ավարտին՝ 1.434.000 ՀՀ դրամ և 11.314 եվրո: Որպես կանխիկ գումար նա տարվա սկզբին հայտարագրել է 7.000 եվրո, ավարտին՝ 6.200:
Նա Սահմանադրական դատարանից որպես աշխատավարձ ստացել է 18.314.735 ՀՀ դրամ, Եվրոպական համալսարանից՝ 203.245 ՀՀ դրամ, Հայ-ռուսական համալսարանից՝ 95.762 ՀՀ դրամ, Փաստաբանների դպրոցից՝ 134.524 ՀՀ դրամ, Դատական ակադեմիայից՝ 73,000 ՀՀ դրամ և այլն:
Գյուլումյանը Կենտրում ունի մեկ բնակարան և մեկ ավտոտնակ, ևս մեկ բնակարան Ֆրանսիայի «Ծովափնյա Ալպերում», և երկու հողամաս: Նա նաև հայտարարգրել է 2005թ-ին արտադրված մեկ «MERCEDES-BENZ» մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:
Մեկ այլ դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը, 2019թ-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 1.500.000 ՀՀ դրամ, իսկ ավարտին՝ 2.300.000 ՀՀ դրամ: Որպես կանխիկ դրամ տարվա սկզբին ունեցել է 1.500.000 ՀՀ դրամ և 25.000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 2.500.000 ՀՀ դրամ, 5.000 ԱՄՆ դոլար:
Նա Սահմանադրական դատարանից ստացել է 15.773.668 դրամ աշխատավարձ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից էլ՝ 2.305.517 դրամ: Թոխյանը Դավթաշեն վարչական շրջանում ունի բնակարան և ավտոտնակ, մեկ այլ բնակարան էլ ունի Աջափնյակ վարչական շրջանում: Որպես հանձնած և վերադարձված փոխառություն նա հայտարարագրել է 51,203 ԱՄՆ դոլար:
Դե իսկ Հրանտ Նազարյանն էլ տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 791 ՀՀ դրամ և 28.50 եվրո, իսկ տարվա վերջում առկա դրամական միջոցը կազմել է 8,867 ՀՀ դրամ և 28.50 եվրո: Նա որպես կանխիկ դրամական միջոց տարվա սկզբում հայտարարագրել է 4.300 եվրո, իսկ տարվա վերջում՝ 2.150 եվրո:
Նազարյանը ՍԴ-ից որպես աշխատավարձ ստացել է 15.896.950 ՀՀ դրամ: Նա ունի մեկ բնակարան և մեկ ավտոտնակ Աջափնյակ վարչական շրջանում:
Կարծիքներ