Օբամեյանգը «Արսենալի» ֆուտբոլիստների շրջանում ամենաարագն է 50 գոլ խփել Անգլիական Պրեմիեր Լիգայում
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Արսենալը» 4-0 հաշվով առավելության հասավ «Նորվիչի» նկատմամբ։
«Զինագործների» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դուբլ է գրանցել՝ խփելով ԱՊԼ-ում իր 50-րդ և 51-րդ գոլերը։ Օբամեյանգը դարձել է «Արսենալի» պատմության մեջ ԱՊԼ-ում 50 գոլի նշակետի հատած ամենաարագ ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։
Օբամեյանգին 79 խաղ է պահանջվել ԱՊԼ-ում 50+ գոլ խփելու համար։ Ընդհանուր ցանկում նա 6-րդն է ու զիջում է Էնդրյու Քոուլին, Ալան Շիրերին, Ռուդ վան Նիստելռոյին, Ֆերնանդո Տորեսին և Մոհամեդ Սալահին։
Կարծիքներ