Շիրակի մարզի Բասեն համայնքի բնակիչներն այսօր մարզպետարանում էին

Շիրակի մարզի  Բասեն համայնքի բնակիչներն այսօր  մարզպետարանում էին
Շիրակի մարզի Բաեն Համայնքի, որ կառավարության համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի կազմի մեջ է մտնում բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ:
Շիրակի մարզի  Բասեն համայնքի բնակիչներն այսօր  մարզպետարանում էին

Գլխավոր Էջ

 

 Հասարակություն

 

 Շիրակի մարզի  Բասեն Համայնքի բնակիչներն այսօր Շիրակի մարզպետարանում էին

Հասարակություն

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԲԱՍԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ

Մարինե Թեմիրյան17 Հունիս 2020 | 14:43

 Facebook

 

 Twitter

 

 

 

 

Կառավարության  համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի կազմի մեջ մտնող Շիրակի մարզի Բաեն Համայնքի  բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ: Բասեն համայնքի վարչական շրջանի ղեկավար Ռոման Հմայակյան  «Freenews»-ի հետ զրույցում մանրամասնեց իր ղեկավարած համայնքի ներկայացուցիչների բողոքը, նշելով, որ  են  2009 թ կառավարության որոշման համաձայն վարչատարածքային  օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով իրենց համայնքի  վարչական տարածքի  մեջ է մտել մոտ  890 հետկար հեռագնա արոտավայրեր, որոնք նախկինում համարվել են   պետության պահուստային հողեր: Ըստ վարչապան շրջանի ղեկավարի՝ մարդիկ ցանկանում են վարձակալել այդ հողատարածքները որպես արոտավայր  խոտհարքներ, վարելահողեր,  բայց այդ հողերը ցանկանում են վարձակալել նաև ախուրյանի բնակիչները  իրենք ևս ունեն արոտավայրերի խնդիր: Ամբողջ խնդիրը  երկու համայնքների միջեւ է, ոչ ոք չի ուզում զիջել հողերը,  բոլորը արոտավայրերի և վարելահողերի խնդր ունեն:

890  հետկարից այժմ 250  հեկտարը  վարձակալած է, մնացած 640-ը ազատ է, համայնքի բնակիչները ցանկանում են խնդրին տալ թեկուզ ժամանակավոր լուծում, կարողանան անասուններին հանդ ուղարկել, մինչև համայնքի ավագանու նոր որոշումը կլինի, որով հողատարածքները բաժանվեն երկու մասի կամ կհայտարարվի մրցույթ  և բնակիչները կկարողանան լիրարժեք մասնակցել մրցութային գործընթացներին:

Բասենի բնակիչների հետ հանդպեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և վարչական շրջանի ղեկավարին ներկաների մասնակցությամբ հանձնարարեց, կազմել արձանագրություն, որտեղ կներառվեն համայնքի բնակիչների պահանջները և ներկայացնել մարզպետարան հետագայում քննարկման առարկա դարձնելու համար: Թեպետ համայնքի բնակիչների խնդիրը այսքանով չէր սահմանափակվում, նրանք ունեին ջրի, աշխատատեղի և այլ խնդիրներ ևս, որոնք մարզպետի հանձնարարությամբ կներկայացվեն գրավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում