Քարակերտը բարեկարգվում է

Քարակերտը բարեկարգվում է

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կասֆալտապատվեն Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

 Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%:

 Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, կմեծանա նաև համայնքի գրավչությունն ու կավելանան տրանսպորտային միջոցների խնայողությունները:

Ասֆալտապատված Պարույ Սևակ և Գայ փողոցները 675 գծմ երկարությամբ հատվածով կմիանան Մ-9 միջպետական ճանապարհին, որի աջ և ձախ կողմերում Շենիկ և Արգինա համայնքներն են:

Սուբվենցիոն երկու ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 40 ժամանակավոր աշխատատեղ: Ասֆալտապատված փողոցներում նախատեսվում է 4 առևտրի կենտրոնի բացում, որի արդյունքում կստեղծվի շուրջ 10-ը աշխատատեղ:

Ծրագրի շահառուների թիվն ավելի քան 15000 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում