Գիտնականները կապ են գտել դեպրեսիայի 7 հերպես վիրուսի միջեւ
Դեպրեսիան հնարավոր է ախտորոշել արյան անալիզի միջոցով, որը ցույց կտա 6-րդ տեսակի հերպեսի վիրուսի առկայությունը, պնդում են Դզիքեյ բժշկական համալսարանի (Ճապոնիա) գիտնականները:
Այդ վիրուսը կարող է երկար ժամանակ գտնվել մարդու օրգանիզմում, սակայն՝ չնկատվել, իսկ սթրեսի ժամանակ կամ հոգնածության դեպքում դրա կոնցենտրացիան սկսում է մեծանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քթի միջոցով վիրուսը փորձում է ուղեղի մեջ մտնել՝ այն վարակելու համար: Ուղեղի եւ քթի խոռոչի հետեւի մասի միջեւ հոտառական կոճղես կա: Վիրուսը վարակում է այն: Դրանից հետո վիրուսը կրկին լատենտ վիճակի է անցնում»,- նշում են հետազոտողները:
Հերպեսի վիրուսը առաջացնում է SITH-1 սպիտակուցը, որն կալցիում է ուղղում բջիջներ: Կալցիումի ավելցուկը սպանում է բջիջները, այդ թվում՝ հոտառության կոճղեսի բջիջները, որն ուղղակիորեն կապված են հույզերի հետ: Հոտառակն կոճղեսի բջիջների մահվան ֆոնին օրգանիզմը սկսում է ավելի վատ հաղթահարել սթրեսը, ավելի սուր է արձագանքում տարբեր պաթոգեններին, եւ արդյունքում մարդու մոտ դեպրեսիա է զարգանում։
Ըստ գիտնականների՝ SITH-1-ի առկայությունը 12 անգամ մեծացնում է դեպրեսիայի վտանգը: Ավելին, այդ սպիտակուցը հայտնաբերվել է հաստատված դեպրեսիա ունեցող մարդկանց 80 տոկոսի մոտ:
Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ կալցիումը SITH-1 բջիջներ ուղարկելու համար եւս մեկ CAML սպիտակուց է հարկավոր: SITH-1-ը եւ CAML-ը միացություն են ստեղծում, որին մարմինն արձագանքում է հակամարմիններ արտադրելով: Հենց այդ հակամարմիններն էլ գիտնականներն առաջարկում են օգտագործել որպես դեպրեսիայի նշան:
Կարծիքներ