Windows-ի թարմացումը կոտրել է Google Chrome-ը
Windows-ի թարմացումը կոտրել է Google Chrome-ը: Օպերացիոն համակարգի օգտատերերի խոսքով՝ սխալ առաջացել է OC թարմացումից հետո, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով MSPoweruser պարբերականին:
Օգտատերերը ստիպված են լինում կրկին մուտքագրել իրենց հաշվի լոգինն ու գաղտնաբառը: Լրագրողները ուշադրություն են դարձրել նրան, որ նմանատիպ դեպք է եղել 2004-ին Windows 10-ի բետա տարբերակում:
Google Security –ի մասնագետն Թեւիս Օրմանդին հայտարարել է, որ խնդիրը կապված է DPAPI անվանմամբ Windows-ի կրիպտոգրաֆիական ինտերֆեյսի հետ: Տվյալ համակարգը պատասխանատու է կոդավարման օգնությամբ օգտատերերի տվյալների պաշտպանության համար: ԱսդաԱ
Օրմանդին նշել է, որ գտել է խնդրի ժամանակավոր լուծումը: Դրա շտկման համար պետք է փակել Chrome.exe-ն եւ արգելափակել համակարգը, ապա կրկին մուտքագրել ОС եւ բացել դիտարկիչը:
Microsoft-ը դեռ չի արձագանքել խնդրին:
Կարծիքներ