Ե՞րբ է կարելի ֆասթ ֆուդ ուտել, եթե ցանկանում եք նիհարել
Օրվա ո՞ր ժամին է կարելի ֆասթ ֆուդ ուտել, եթե ցանկանում եք նիհարել: Այս մասին իր կարծիքն է ներկայացնում բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան):
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մասնագետը նիհարողներին խորհուրդ է տալիս վնասակար կալորիական ուտելիքն ուտել առավոտյան ժամերին, երբ առջեւում ակտիվության դեռեւս շատ ժամեր կան. առավոտյան ցանկացած մարդու օրգանիզմում նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում, իսկ օրվա ընթացքում ավելորդ կալորիաները հասցնում են «այրվել»:
Մասնագետը նաեւ նշել է, որ գոյություն չունի բոլորի համար համապիտանի կանոնների ժողովածու: Ամեն մեկը պետք է սնունդի հարցերին անհատական մոտեցում ունենա՝ հաշվի առնելով իր տարիքը, նյութափոխանակության արագությունը եւ կենսակերպը:
Կարծիքներ