Վրաստանը խախտո՞ւմ է ղարաբաղյան հարցում չեզոքության մասին պնդումները․ AliQmedia
ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարությունը թվիթերյան էջում երկու հայտարարություն է տարածել: Հոկտեմբերի 29-ի հայտարարության բովանդակությունը ներկայացնում ենք ստորև անփոփոխ՝
«Մենք ևս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք 2020 թ. հոկտեմբերի 27-ին և 28-ին հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության քաղաքների և շրջանների՝ Բարդայի, Տերտերի և այլ, ռազմաճակատից հեռու տեղակայված քաղաքացիական թիրախների հրթիռակոծումը, ինչի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ և զոհեր խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Մեր խորին կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին, մաղթում լիարժեք և շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Լուրջ մտահոգություն են առաջացնում բալլիստիկ հրթիռների, կասետային ռումբերի և այլ զենքերի օգտագործումը քաղաքացիական բնակչության դեմ, ինչը արգելված է միջազգային օրենսդրությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Վճռականորեն դատապարտելով Հայաստանի զինված ուժերի այս հանցավոր գործողությունները, ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը` արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից իրականացվող հետագա ռազմական հանցագործությունները կասեցնելու նպատակով»։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 12-ին էլ միջազգային այս կազմակեպությունը դատապարտել էր «Գյանջայի ռմբակոծումը», թվիթերյան հայտարարության մեջ գրելով՝
«Ցնցված ենք հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի, հակամարտության գոտուց հեռու տեղակայված Գյանջա քաղաքի սարսափազդու հրթիռակոծութամբ, ինչի հետևանքով մահացել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Վճռականորեն դատապարտում ենք այս հանցավոր գործողությունները: Այն փաստը, որ հարձակումը տեղի է ունեցել կրակի դադարեցման բազմաթիվ վճռական կոչերի ֆոնին, այն ավելի նենգ է դարձնում: Այս կոպիտ խախտումը հարցականի տակ է դնում միջնորդի հեղինակությունը»։
Այսպիսով, փաստացի Վրաստանը ընդգծված կողմնորոշում է դրսևորում, ինչը նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում «չեզոքության» մասին պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունները կարող են կասկածի տակ առնվել:
Կարծիքներ