Ընդդիմադիրները սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին և ընդդիմության արձագանքին, գրել է.
«Ընդդիմադիր պատգամավորները, Թաթոյան և ընկերները, Թևանյան և ընկերները, ինչպես նաև այլ խառը անձինք, եկեղեցու զանգերի ղողանջին հետևելով, սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին։
Սա հայաստանյան ընդդիմության դեմքն է, սա է նրանց հույսը, հավատը և սերը»:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները:
Կարծիքներ