Միմյանց հետ կապ չունեցող ուժերը վազում են Գյումրի՝ իրենց հոգևոր և մարմնական երկվորյակին պաշտպանելու. Հակոբյան

Միմյանց հետ կապ չունեցող ուժերը վազում են Գյումրի՝ իրենց հոգևոր և մարմնական երկվորյակին պաշտպանելու. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին և դրան հետևած իրադարձություններին:

«Մեծ կոնսոլիդացիա է սպասվում. «միմյանց հետ կապ չունեցող», «միմյանց հետ երբե՛ք չմիավորվող» ուժերը վազում են Գյումրի՝ իրենց հոգևոր ու մարմնական երկվորյակին պաշտպանելու:

Ձեզ կապում է ամենակարևորը՝ գաղափարը, միութենական Հայաստանի տեսլականը:

Ի դեպ արդեն որերորդ քաղաքացին է բողոքում, որ Գյումրիում մանկապարտեզներից զանգում են ծնողներին ասում, որ երեխաներին տանեն տուն ու երեկոյան հանրահավաքի գնան:

Սիրելի գյումրեցիներ, գործ չունեք այս՝ մաքսիմում 7000 միութենիստների հետ»,- գրել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում