Գյումրին օրինակ է՝ ինչ է լինում, երբ իշխանության են վերադառնում Վարդանիկի նման կերպարները. Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին:
«Գյումրին օրինակ է, թե ինչ է լինում, երբ իշխանության են վերադառնում քոչարյանականների ու սերժականների ծնունդ Վարդանիկի նման կերպարները՝ կոռուպցիա, թալան, ամենաթողություն, գումարով մարդկանց շահագործում, ծախված մանկապարտեզներ և այլն և այլն։
Իսկ Վարդանիկը օրինակ է, թե ինչ է լինում պետության և ժողովրդի դեմ դուրս եկածների հետ։
Հայկական պետականության համը բերաններումդ է մնալու առհավետ»,- գրել է նա:
Կարծիքներ