Վարդանիկն ի սկզբանե գիտեր՝ երկար չի պաշտոնավարելու, դրա համար էլ մտածել է գռփի-չռփի, հետո ծակը մտնի. Հակոբյան

Վարդանիկն ի սկզբանե գիտեր՝ երկար չի պաշտոնավարելու, դրա համար էլ մտածել է գռփի-չռփի, հետո ծակը մտնի. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայանքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև՝ հրապարակված ձայնագրությանը:

«Կպի, Հենդո, դավայ... ըդոնց գլխուն... , ըդոնց բերանը...

Ըդոնցը ժողովուրդն է, մեզնից յուրաքանչյուրը:

Վարդանիկն ի սկզբանե գիտեր, որ ինքը երկար չի պաշտոնավարելու (հիշեք, թե ինչպես նորից մտավ քաղաքականություն, ինչպես ինքն էր ասում՝ մինչև իր դեմ նախաձեռնված վարույթը, հանգիստ ապրում էր), դրա համար էլ մարդը մտածել ա գռփի-չռփի, մեկա վերջուն գնալուա էն ծակը մտնի, որտեղ իր տեղն է:

Ի դեպ, այս մեղադրանքների ապացուցման դեպքում սրա քաղաքական պատասխանատվությունը հավասարապես պետք է կրեն Վարդանիկին քաղաքապետ դարձրած, հետևաբար նրա արժեքները կրող բոլոր ուժերն ու անհատները՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը»,- գրել է Հակոբյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում