Այսօր հավաքվել ենք քննարկելու ամուր դիմակայունություն, անվտանգություն և փոխկապակցվածություն խթանելու ուղիները. Միրզոյան
Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին մամուլի հետ շփումներում նախարար Միրզոյանը նշել է.
«Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից՝ քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն և ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները:
Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է, և երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ՝ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում»:

Կարծիքներ