Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար
Բժիշկ-սննդաբան Ջուլիա Զումպանոն նշել է այն կարեւոր վիտամինները, որոնք պետք են օրգանիզմին՝ նորմալ աշխատանքի համար, հաղորդում է Heilpraxisnet-ը:
Նա հայտնել է՝ օրգանիզմին անհրաժեշտ է C վիտամին, քանի որ այն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, իսկ դրա պակասի ժամանակ մարդը սովորաբար ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությւոնների հանդեպ: Նա խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել այդ վիտամինով հարուստ մթերքներ՝ նարինջ, թուրինջ, մանդարին, ելակ, պղպեղ, սպանախ, կաղամբ եւ բրոկոլի:
Բացի այդ, առողջությունը պահպանելու համար կարեւոր է վիտամին B6-ի օգտագործումը: Այն կարելի է ստանալ թռչնամսի, ձակն, բանջերեղենի օգտագործումից:
Երրորդ կարեւոր վիտամինը Еվիտամինն է, եւ դրա պակասը կարելի է լրացնել ընկույզ, սպանախ օգտագործելով:
Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել սննդային հավելումներից եւ անհրաժեշտ վիտամիններ ստանալ բալանսավորված սննդի օգնությամբ:
Կարծիքներ