Շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջ, դարձեք բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի շահառուներին. Կոնջորյան

Շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջ, դարձեք բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի շահառուներին. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին:

«Կաշառակերության վրա բռնված Գյումրու քաղաքապետ Վարդանիկը Քոչարյանասերժական գողապետության այլանդակ դեմքն է, ընդդիմության քաղաքական երկնակամարի աստղը, նրանց հավաքական «հաղթանակի» ծնունդը:

Նայեք Վարդանիկին, տեսեք ու հիշեք, թե ինչի են ընդունակ Քոչարյանը, Սերժը, սրբապիղծ կղերաօլիգարխիան և նրանց մանր-մունր քաղաքական նաժիշտները:

Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության: Հիմա շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջ և դարձեք մի մեծ բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի ու պղծության իրական շահառուներին»,- գրել է Կոնջորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում