Ամենաողբերգականը. Գյումրու եկեղեցու զանգերը, որ լուռ էին պատերազմի օրերին՝ հիմա ղողանջում են. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին:
«Ամենաողբերգականը. Գյումրու եկեղեցու զանգերը, որ լուռ էին պատերազմի օրերին՝ հիմա ղողանջում են։ Ղողանջում են, երբ ձերբակալվում է հասարակ մի կաշառակեր։
Հակաեկեղեցական շարժումը այս տեսքն ունի։ Եկեղեցու ու հավատի արժեզրկումն այս տեսքն ունի։
«Մաքուր տղա», «Սերժի հետ կապ չունեցող» Արման Թաթոյանի թիմը արդեն սկսել է պաշտպանել ձերբակալվող կաշառակերին։ Դե էդպես է, Սերժի փոխնախարարի թիմը այլ կերպ լինել դժվար կարողանար։
Քոչարյանի պատգամավորներն արդեն տեղում են։
Մի խոսքով լափակեր կոռուպցիոներների պաշտպանության ողջ շքախումբը պատրաստվում է պաշտպանել իրենց միջին վիճակագրական ներկայացուցչին»,- գրել է Ալեքսանյանը:
Կարծիքներ