Վարդան Ղուկասյանը և Հենրիկ Գասպարյանը ձերբակալված են. Factor.am

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալված են։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը տեսանյութ է հրապարակել ու նշել՝ իրենց տեղեկություն է հասել այն մասին, որ Վարդան Ղուկասյանին փորձում են դուրս բերել քաղաքապետարանի շենքից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Կարծիքներ