Ափաշքյարա կաշառք. ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ. Իոաննիսյան

Ափաշքյարա կաշառք. ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին և դրան հետևած իրադարձություններին:

«Մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում էին Գյումրիում քաղաքական հաջողության, Գյումրիի օրինակը էքստրապոլացնելու, հայրենիքը թուրքերից փրկելու և բազմաթիվ այլ վեհ բաների մասին։

Ափաշքյարա կաշառք, ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ, ափաշքյարա կաշառք։

Հ.Գ. Հակակոռուպցիոն կոմիտեն հիանալի օպերացիա իրականացրեց առանց արտահոսքերի, առանց (առնվազն առայժմ) վիճելի մեթոդների, բավականին անառարկելի ապացույցներով և հանրությանը ճիշտ պահին տեղեկացնելով։ Ապրեն»,- գրել է Իոաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում