Կոռուպցիոներ Վարդանիկի հետ նրա մեղքի բաժինը կիսում են նաև նրան քաղաքապետ սարքողները. Չախոյան

Կոռուպցիոներ Վարդանիկի հետ նրա մեղքի բաժինը կիսում են նաև նրան քաղաքապետ սարքողները. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև հրապարակված ձայնագրությանը:

«Լափամանից անհնար է կտրել լափողին, կոռուպցիայից՝ Վարդանիկին։

Եկեղեցու զանգերը փաստորեն կոռուպցիոներ Վարդանիկի համար էին, իսկ նույն եկեղեցու զանգերը 44-օրյա պատերազմի ժամանակ լռում էին․․․ մոտ 4000 զոհված տղերքը հեչ, Վարդանիկը՝ մե՞ջ։

Կոռուպցիոներ Վարդանիկի հետ նրա մեղքի բաժինը կիսում են նաև նրան քաղաքապետ սարքողները՝ Կտրիճը՝ իր սրբազաններով, դաշնակները, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը ու Մարտունիկը»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում