ԱՄՆ-ը Բրազիլիային հրավիրել Է դառնալու ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր
ԱՄՆ-ի իշխանությունները Բրազիլիային առաջարկել են աջակցություն ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցում: Օգոստսի 5-ին այդ մասին հայտնել Է Folha de S.Paulo թերթը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներ:
Ինչպես ճշտում Է հրատարակությունը, առաջարկությունը հայտնվել Է օգոստոսի 5-ին մայրաքաղաք Բրազիլիայում պաշտպանության նախարար Ուոլտեր Սոուզա Բրագա Նետուի հետ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում:
Վաշինգտոնի այդ աջակցության պայմաններց մեկը, հայտնում Է թերթը, Չինաստանի հեռահաղորդակցական ընկերությունների մուտքի արգելքն Է Բրազիլիայում հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) ազգային ցանցեր: Folha de S.Paulo-ի տեղեկատվությամբ՝ բրազիլացի զինվորականների շրջանում միաբանություն չկա սույն հարցի շուրջը. արգելքին հավանություն են տալիս Բրազիլիայի նախագահի վարչակազմի ինստիտուցիոն (պետական) անվտանգության կաբինետի ղեկավար Աուգուստու Էլենուն եւ նրա ստորադրյալները, մինչդեռ հենց զորքերում հայտարարում են, որ չինական Huawei-ի սարքավորումների օգտագործման ժամանակ «երբեք խնդիրների չեն հանդիպել»:
Բրազիլիայի կողմից ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակի ստացումը բրազիլացի զինվորականներին թույլ կտա ավելի շահավետ պայմաններով ձեռք բերել սպառազինություններ դաշինքի երկրներից եւ մասնակցել բանակային կադրերի պատրաստման ծրագրերին: Բացի դրանից, այդպիսի կարգավիճակ ունեցող երկրները ռազմական հակամարտության դեպքում կարող են դրան մասնակցության հրավիրվել ՆԱՏՕ-ի կողմից, բայց ունեն հրաժարվելու իրավունք, պազաբանում Է հրատարակությունը: Այս պահին ռազմական դաշինքի գլոբալ գործընկերության անդամներ են Ավստրալիան, Աֆղանստանը, Իրաքը, Կոլումբիան, Մոնղոլիան, Նոր Զելանդիան, Պակիստանը, Կորեայի Հանրապետությունը եւ Ճապոնիան, հիշեցնում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ