Քոչարյանը, հավանաբար, վախենում է արձանագրել, որ իր տրամաբանությամբ հրադադարը խախտել է Պուտինը. Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին ու դրա ընթացքում հնչեցված ձևակերպումներին:
«Ռ. Քոչարյանը համարում է, որ Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ փաստաթուղթը առաջինը խախտել է Հայկական կողմը: Մի կողմ դնենք այս ցննդաբանությամբ Հայաստանին ուղղված մեղադրանքի հնարավոր վնասը, Ռ. Քոչարյանը այս միտքը փաստարկում է 2022թ.Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ,ասում է՝ «Հայաստանը այս քայլով միակողմ դուրս եկավ Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից»:
Մի կողմ թողնենք, որ կողմերը Պրահայում ընդամենը վերահաստատել են 1991 թ․ դեկտեմբերի 21‑ին ստորագրված Ալմա Աթայի հռչակագիրը, որով արդեն իսկ կողմերը ճանաչել էին, որ խորհրդային պետությունների ադմինիստրատիվ սահմանները դառնում են անկախ պետությունների սահմաններ, և ըստ էության Հայկական կողմը որևէ նոր բան չի արձանագրել:
Մյուս կողմից Ռ. Քոչարյանը հավանաբար վախում է արձանագրել, որ իր իսկ տրամաբանությամբ (որն ի դեպ ամբողջության սխալ է, բայց եթե ինքն ամեն դեպքում այդպես է կարծում) Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը խախտել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, քանի որ վերջինս 2020թ. Նոյեմբերի 17-ին լրագրողի հարցին ի պատասխան հայտարարում է՝ «Нагорный Карабах — неотъемлемая часть Азербайджан»:
Այսինքն հրադադարի հաստատումից մեկ շաբաթ անց հնչում է այս միտքը: Սա իհարկե Ռ. Քոչարյանը չի նկատելու, կհարցնեք՝ ինչու:
Իհարկե, ընտրություններ և դրսից տղա բերելու իր մոլուցքն է պատասխանը, իր իսկ զանգը վկա»,- գրել է Ղազարյանը:


Կարծիքներ