Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական խիստ վերահսկողության տակ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել բանտից, սակայն կգտնվի դատական խիստ վերահսկողության տակ։
Այս մասին գրում է Euronews-ը:
Նախկին նախագահը բանտից դուրս է եկել երկուշաբթի կեսօրին՝ Փարիզի վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո։
Սարկոզիի նկատմամբ Ֆրանսիայից բացակայելու արգելք այլ սահմանափակումներ են կիրառվել: Սարկոզիին արգելվել է կապ հաստատել իր գործով մեղադրյալների ու վկաների հետ, նաև դասախոսություններ կարդալ չի թույլատրվում:
Դատական լսումներին Սարկոզին մասնակցել է տեսակապով և վերահաստատել իր անմեղությունը, բանտարկությունն անվանել է մղձավանջ՝ գովաբանելով, սակայն, բանտի անձնակազմի բացառիկ մարդասիրությունը։
Նա դատարանին հայտնել է, որ ազատ արձակվելու դեպքում կատարելու է արդարադատության բոլոր պահանջները, ինչպես միշտ է արել։
Սեպտեմբերի 25-ին Փարիզի քրեական դատարանը նրան դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականին իր ընտրարշավի համար Լիբիայի կողմից ենթադրյալ ֆինանսավորման մեղադրանքով:


Կարծիքներ