Վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈՒ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։


Կարծիքներ