Ճանապարհներ, ջրագիծ, լուսավորություն. Մեխակյանը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվել Դողս համայնքում

Ճանապարհներ, ջրագիծ, լուսավորություն. Մեխակյանը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվել Դողս համայնքում

Վաղարշապատ խոշորացված համայնքի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ներկայացրել է Դողս համայնքում իրականացված մի շարք կարևոր ծրագրեր։

Դողսում իրականացվել և ընթացքի մեջ են մի շարք կարևոր ծրագրեր՝ ուղղված համայնքի զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը․

Դողս և Աղավնատուն գյուղերը կապող հիմնական ճանապարհը կառուցվել է 82 միլիոն դրամ արժեքով։

Կառուցվել է ներտնտեսային ոռոգման ջրագիծ 19 միլիոն դրամի ներդրմամբ։

Կառուցվում են նոր մարզահրապարակ և ֆուտբոլի դաշտ, ընդհանուր արժեքը՝ 65 միլիոն դրամ։

Գյուղի մի շարք փողոցներ խճապատվել և բարեկարգվել են, ինչպես նաև բարեկարգվել են դաշտամիջյան մի շարք ճանապարհներ։

Անցկացվել է լուսավորության ցանց, տեղադրվել է 262 LED լուսատու։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում