Զարմանալու բան չկա, որ դպրոցաշինությունը թալան է համարում. դպրոց չունեք՝ տեղափոխվեք, սա է եղել վերաբերմունքը

Զարմանալու բան չկա, որ դպրոցաշինությունը թալան է համարում. դպրոց չունեք՝ տեղափոխվեք, սա է եղել վերաբերմունքը

Զարմանալու որևէ բան չկա նրանում, որ Սերժ Սարգսյանը դպրոցաշինությունը թալան է համարում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով վերջին հարցազրույցում Սարգսյանի արտահայտած մտքերին:

«Դեռ 2012թ.ին է ասել, որ որևէ խնդիր չի տեսնում սահմանամերձ գյուղերի դատարկման մեջ: Դպրոց չունեք, տեղափոխվեք: Սա է եղել վերաբերմունքը մարդուն և քաղաքացուն: Եվ սա է եղել վերաբերմունքը սահմանին: Էդպես էլ չհասկացան, որ սահմանը բնակեցնելով են պահում, ոչ թե ամայացնելով և զինվոր կանգնեցնելով»,- գրել է Ջուլհակյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում