Արմեն Փամբուխչյանի անունով WhatsApp-ի կեղծ հաշիվ է բացվել
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել ու հնարավոր է՝ քաղաքացիները ստանան հաղորդագրություններ:
«Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։
Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։
Խնդրում եմ՝
Չպատասխանել նման հաղորդագրություններին,
Չսեղմել հղումների վրա,
Չտրամադրել անձնական տվյալներ։
Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»,- գրել է Փամբուխչյանը:


Կարծիքներ