Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ավարտվել է իր՝ որպես տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Նա նշել է, որ պայմանագիրը երկարաձգվել է ևս 2 տարով:

«Այսօր լրացավ 5-րդ տարին, և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։

Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.

Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան՝

Առաջինի լրատվական ալիքը

Առաջին ալիք Ամերիկան

Նոր ալիքը

Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։

Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։

2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։

Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160 հազարից ավելի մասնակիցներով։

2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում է Հանրայինում։

Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։

Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։

Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։

Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ՝ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։

Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում