Խիստ պահանջ նշված անձանց․ ոչինչ չի խնայվելու, սառնասրտորեն կգնաք սառեցված ձեր եղբոր սառցախցիկը․ Armenian WikiLeaks

Խիստ պահանջ նշված անձանց․ ոչինչ չի խնայվելու, սառնասրտորեն կգնաք սառեցված ձեր եղբոր սառցախցիկը․ Armenian WikiLeaks

Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը, որն ավելի վաղ հրապարակել էր Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ խայտառակ կադրերը, նոր հրապարակում է արել՝ պահանջելով Արշակին  կարգալույծ անել, հակառակ դեպքում նրա կարգալուծությունը քննողների մասին աղմկահարւյց տեղեկություններ կհրապարակի։

Խիստ և կտրուկ պահանջ, Արշակը պետք է կարգալույծ լինի, այլապես սառնասրտորեն կգնաք սառեցված ձեր եղբոր սառցախցիկը

Եպիսկոպոսների պահանջով Մայր Աթոռում ստեղծել է հանձնաժողով` քննելու դիվանապետ Արշակի կարգապահական հարցերը։

Հանձնաժողովի կազմը`
1. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (ատենապետ)
2. Սիոն արքեպիսկոպս Ադամյան
3. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
4. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
5. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

 

Հիմա խիստ և կտրուկ պահանջ հիշյալ անձերին. Ինչքան էլ, որ Արշակ Խաչատրյանը ձեզ վախեցնի, սպառնա ու կոմպրոմատներով խոսի, պետք է հարցը լուծել ամենաուղիղ ճանապարհով` կարգալուծություն։

Հակառակ դեպքում Նյու Յորքից մինչև Հռոմ, Արմավիրից մինչև Վառնա, Թիֆլիսից Արտիմեդ գյուղով Ռիգա, Հռիփսիմե վանքից մինչև Նոր Նորք 1-ին զանգված (անպայման ներառել ՊՆ-ից գողացված տունը), և վերջապես` Մայր Աթոռի ճաշարանին կից սենյակից մինչև Հյուսիսային պողոտա` անպայման Տաթևի ոլորաններով։ Կանայք, երեխաներ, վարդապետախնամիական կապեր, ֆինանսական մախինացիաներ… ոչինչ չի խնայվելու, սառնասրտորեն կգնաք սառեցված ձեր եղբոր սառցախցիկը։

Medianews

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում