«Շիրակ» ՖԱ-ն սկսել է ներկայացնել «ամենաթասիբով քաղաքի պատմությունը»
«Շիրակ» ՖԱ-ն սկսում է ներկայացնել մեր ամենաթասիբով քաղաքի պատմությունը։ Այսօր մենք ձեզ կպատմենք Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին։
Ճարտարապետ՝ Թադեւոս Անտիկյան
Կառուցվել է 1860-70-ական թվականներին։ Ունի 48 մետր բարձրություն, որին այսօր գերազանցում է միայն Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Հայկական եկեղեցիներից միակն է եղել, որն ունեցել է մետաղական կոնստրուկցիաներ, ինժեներական հատուկ լուծումներ։ Շինարարությունն իրականացնող ղեկավար Անտիկենց Թադեւոսն ամեն մի քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անիի Մայր տաճար՝ ոչ թե տաճարի տեսքը կրկնօրինակելու, այլ ինժեներական լուծումները նմանեցնելու համար։
Պատմում են՝ գյումրեցիները, իրենց բնավորության համաձայն, ցանկացել են ունենալ «ամենամեծ ու ամենաբարձր ժամը», դրա համար հանգանակել են գումար․ հավաքվել է մոտ 60 հազար ռուսական ոսկի, բանվորներն աշխատել են առանց վարձատրության, ու «սարքել ամենաբարձր ժամը»:
Նույն սկզբունքով ու համատեղ ջանքերով 2000-ականներին սկսվեցին 2 երկրաշարժ տեսած, բայց ամբողջապես չխոնարհված Ամենափրկչի վերականգնման աշխատանքները։
2014 թ. Հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրվեցին գմբեթի և զանգակատան վրա։
Մի քաղաք, Մի ակումբ, Մի զարկերակ…
Առաջ «Շիրակ»…
Կարծիքներ