Եպիսկոպոսները հրաժարվել են սրբապիղծ դիվանապետի հետ ժողովի ատենապետությունը ստանձնելու առաջարկից

Եպիսկոպոսները հրաժարվել են սրբապիղծ դիվանապետի հետ ժողովի ատենապետությունը ստանձնելու առաջարկից

Medianews-ը գրում է.

Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն Հոգևոր Խորհրդի նստաշրջանը։ Հակառակ իր անվանման մեջ եղած Գերագույն գերադրական բաղադրիչին այն ամենևին էլ Հայ Եկեղեցու գերագույն իրավական մարմինը չէ։ Հատկապես կտրիճի տարիներին այն բնութագրվում է իբրև խորհրդատվական մարմին։

Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն նախորդ շաբաթ իր հրաժարականը պահանջած եպիսկոպոսներին կտրիճը ստել էր, որ ընդառաջ ձեր խնդրանքին (երևի կտրիճը հայերեն լավ չի հասկանում և պահանջն ու խնդրանքն իրարից չի զանազանում) ես իմ հրաժարականի հարցը կներառեմ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի մեջ իբրև վերջին հարց։

Այսօր արդեն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մենք չենք տեսնում կտրիճի հրաժարականի հարցը օրակարգի կետերի մեջ։

 

Ավելին՝ օրակարգի մեջ ընդգրկված չեն ոչ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ոչ էլ արշակ դիվանապետի անբարոյականության անուղղելի դրսևորումների ու եկեղեցու հեղինակություն խաթարող գործունեության հետ կապված հարցերի քննությունը։

Ի դեպ Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետներն ի պաշտոնե Երուսաղեմի հայոց պատրիարքն ու Կոստանդուպոլսի հայոց պատրիարքն են։ Առաջին օրվանից մինչ այսօր ոչ մի անգամ Երուսաղեմի հիմիկվա պատրիարք Նուրհան Մանուկյանը չի մասնակցել կտրիճի գումարած ժողովներին։ Իսկ Կոստանդնուպոլսի Պատրիարք Սահակ Մաշալյանը երբեմն ըստ իր նպատակահարմարության մասնակցում է։ Սովորաբար պատրիարքների բացակայության ժամանակ նիստերի ատենապետությունն ստանձնում են երկու ավագագույն եպիսկոպոսներ։

Հրապարակված լուսանկարներից պարզ երևում է, որ այսօրվա նիստին ատենապետում է միայն անբարոյականության անմրցելի հերոս արշակ դիվանապետը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ժողովին մասնակից արժանապատվություն ունեցող եպիսկոպոսները, հրաժարվել են սրբապիղծ դիվանապետի հետ ժողովի ատենապետությունն ստանձնելու առաջարկից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում