Apple․ թվային էկոհամակարգ
Apple-ը ստեղծել է հարմարավետ թվային միջավայր, որտեղ ընկերության բոլոր սարքերը երկխոսում են։ Apple-ի էկոհամակարգը առանձնանում է նրանով, որ բոլոր սարքերը՝ iPhone, MacBook, iPad, Apple Watch, AirPods և նույնիսկ Apple TV-ն, գործում են ներդաշնակ և փոխկապակցված՝ ստեղծելով մեկ միասնական թվային միջավայր։
Apple-ի էկոհամակարգը գործում է միայն այն դեպքում, երբ սարքերը սինխրոնիզացված են նույն Apple ID կամ iCloud հաշվով։ Այդ հաշվին միացված բոլոր սարքերը դառնում են միասնական համակարգի մաս, որտեղ տվյալները, ֆայլերը և ծանուցումները ավտոմատ համաժամացվում են։iCloud-ի շնորհիվ տվյալները պահպանվում են Apple-ի անվտանգ սերվերներում, ինչն ապահովում է գաղտնիություն և հեշտ հասանելիություն ցանկացած պահի, ցանկացած սարքից։
Խորասուզվելով Apple համակարգ՝ բացահայտենք սարքերի երկխոսությունը։
Apple Watch-ը iPhone-ին փոխանցում է առողջական տվյալներ, ծանուցումներ և զանգեր։ Apple սմարթ ժամացույցը ցույց է տալիս iPhone-ի ծանուցումները, զանգերն ու հաղորդագրությունները։ Ձայնային զանգերը կարելի է կատարել ժամացույցով, առանց հեռախոսը հանելու։ Ընկերության սմարթ ժամացույցը նաև ապակողպում է Mac-ն, առանց գաղտնաբառ մուտքագրելու։ Բացի այդ, այն սինխրոն է Fitness և Health հավելվածների հետ՝ պահելով առողջական ամբողջական վիճակագրություն։
MacBook Air և MacBook Pro համակարգիչները հիանալի կերպով համադրվում են ընկերության մյուս սարքերի հետ: Երբ iPhone-ի վրա զանգ եք ստանում, կարող եք պատասխանել հենց Mac-ից։ Handoff ֆունկցիան թույլ է տալիս շարունակել iPhone-ում սկսած նամակը կամ փաստաթուղթը Mac-ում։ Կարող եք պատճենել տեքստ iPhone-ում և տեղադրել այն անմիջապես MacBook-ում (Universal Clipboard):Universal Control գործառույթի միջոցով Apple մկնիկը և ստեղնաշարը կարելի է միաժամանակ կիսել iPad-ի հետ՝ կարծես մեկ համակարգ լինեն։ AirDrop-ը դարձնում է ֆայլերի փոխանակումը շատ արագ և անվտանգ:
Apple պլանշետը կարող եք օգտագործել որպես երկրորդ էկրան Mac-ի համար։ Notes, Safari և Messages հավելվածները սինխր ոնիզացվում են iCloud-ի միջոցով, այնպես որ մեկ սարքով սկսածը կարող եք շարունակել մյուսում։ Այն հաճախ օգտագործվում է որպես դիզայնի կամ նշումների գործիք՝ կապված մնալով մյուս սարքերի հետ։
AirPods ականջակալները ավտոմատ անցում են կատարում այն սարքին, որը տվյալ պահին օգտագործում եք՝ լինի դա iPhone, iPad, թե Mac։ Spatial Audio ֆունկցիան ապահովում է ուղղորդված ձայն՝ ստեղծելով կինոթատրոնի ձայնային փորձ։ Siri-ի միջոցով կարելի է կառավել երաժշտությունը կամ ստանալ տեղեկատվություն, առանց ձեռքերը զբաղեցնելու։ AirPods ականջակալները ավտոմատ միանում են iPhone-ին՝ առանց հավելյալ կարգավորումների։
Apple սմարթֆոնը կարելի է օգտագործել որպես վահանակ Apple TV-ի համար։ AirPlay-ի շնորհիվ կարելի է ցանկացած վիդեո կամ երաժշտություն ուղարկել դեպի հեռուստացույցը։ Բոլոր սարքերը սինխրոն են Apple ID-ի միջոցով, այնպես որ ձեր ֆիլմերն ու երգերի ցանկը հասանելի են բոլոր էկրաններին։
2024 թվականին Apple-ը ներկայացրեց Apple Intelligence-ը՝ իր սեփական արհեստական բանականության համակարգը, որն անմիջապես ինտեգրված է իր էկոհամակարգին: Արհեստական բանականությունը նաև ապահովում է այլ գործառույթներ, ինչպիսիք են՝ Կենդանի թարգմանությունը հաղորդագրություններում, FaceTime-ը և «Զանգեր» հավելվածը՝ իրական ժամանակում խոսքի թարգմանության համար: Արհեստական բանականությունը շուտով հասանելի կլինի նաև Health հավելվածում, որտեղ այն կուսումնասիրի ձեր խելացի ժամացույցի տվյալները, կվերլուծի դրանք և կտրամադրի մարզումների առաջարկներ։
Apple-ի էկոհամակարգի առանձնահատկությունն այն է, որ այն նաև սահմանում է սարքերի օպերացիոն համակարգերի նախագծման ուղղությունը: Օրինակ, iOS 26-ում հեղուկ ապակին (Liquid Glass) այժմ ոչ միայն նոր ոճ է, այլև ամբողջական դիզայնի հայեցակարգ։
Apple-ի էկոհամակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է Find My գործառույթը, որը միավորում է բոլոր ձեր սարքերը մեկ քարտեզի վրա։
Եթե կորցնում եք iPhone-ը, iPad-ը, MacBook-ը կամ AirPods-ը, կարող եք մեկ հպումով հայտնաբերել դրանց ճշգրիտ գտնվելու վայրը։ Mac-ը կամ iPhone-ը կարող են փոխանցել իրար BLE (Bluetooth Low Energy) ազդանշաններ՝ օգնելով գտնել կորած սարքը, նույնիսկ, առանց ինտերնետ կապի։
Այս համակարգը ոչ միայն օգնում է գտնել սարքերը, այլ նաև ապահովում է ձեր տվյալների անվտանգությունը՝ թույլ չտալով, որ դրանք բացվեն այլ մարդկանց կողմից։Այսպիսով, Find My-ը ոչ թե պարզապես որոնման գործիք է, այլ ամբողջական անվտանգության և կապի մեխանիզմ, որը ցույց է տալիս, թե որքան ներդաշնակ են Apple սարքերն աշխատում նույն էկոհամակարգում։
Apple-ի էկոհամակարգը սարքերի հավաքածու չէ, այլ համադրված փորձառություն, որտեղ ամեն սարք լրացնում է մյուսին։ Այդ փոխգործակցությունն է, որ դարձնում է Apple ապրանքանիշը յուրահատուկ և անփոխարինելի։ Սարքերի ամենամյա թարմացումներով Appleը ոչ միայն պահում է իր դիրքերը, այլև ապահովում է էկոհամակարգի հաջորդ աստիճանը։


Կարծիքներ