Կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել. Փաշինյան
            «Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը»։
Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք»,- հայտարարել է վարչապետն ու հավելել, որ պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող:
Ըստ վարչապետի՝ սա չի նշանակում, որ պետք է մոռանալ պատմությունը, բայց չպետք է նաև դառնալ պատմությունը վերարտադրող:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ