Իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, կտեսնենք Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով և չենք տեսնի Ադրբեջան

Իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, կտեսնենք Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով և չենք տեսնի Ադրբեջան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սևանի մասին արված հայտարարություններին։

«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան:

Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում