Հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան՝ Դալարիկ կայարան
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան ապրանքների տարանցման վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները վերացվել են, հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։
Ինչպես հաղորդել է APA-ն, նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ ճանապարհով մաքսազերծվել է հացահատիկով լի 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով, և ուղարկվել է Հայաստանի Դալարիկ կայարան։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:


Կարծիքներ