Իրանը զգուշացրել է Իսրայելի կողմից արկածախնդրությանը վճռականորեն արձագանքելու մասին

Իրանը զգուշացրել է Իսրայելի կողմից  արկածախնդրությանը վճռականորեն արձագանքելու մասին

Իրանն արձագանքել է Իսրայելի ներկայացուցչի հայտարարություններին՝ շեշտելով, որ ջախջախիչ պատասխան կտա «օկուպացիոն» ռեժիմի կողմից եկող ցանկացած սպառնալիքի, հաղորդում է Mehr- ը:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է. «Վերջին շրջանում Իսրայելի ռեժիմը ոչ միայն ակտիվացրել է իր սադրիչ և թշնամական հայտարարությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այլև ակտիվորեն ծրագրում է իրականացնել Իրանի դեմ թշնամական սպառնալիքները»:

Որպես Իրանի դեմ սպառնալիքների վերջին դեպք՝ դեսպանը նշել է հունվարի 26-ին Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի հայտարարությունները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի դեսպանն ասել է. «Բացի Իրանի դեմ ընթացիկ ծրագրերից, իսրայելական զինված ուժերը պատրաստում են նաև հաջորդ տարի դրանց մշակման օպերատիվ ծրագրեր, քանի որ այդպիսի ծրագրերը պետք է «սեղանին լինեն»։

«Նման սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի բացահայտ խախտում են», – ասել է Թախտ Ռավանչին:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան ձևով արձագանքել՝ հաշվի առնելով ռեժիմի «տարածաշրջանի երկրների նկատմամբ հարձակման մութ ցուցակը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում