Եպիսկոպոսները Կտրիճին առաջարկել են գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ
            Medianews-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Կտրիճ Ներսիսյանի հետ հանդիպման ժամանակ եպիսկոպոսները հորդորել են Կտրիճին օր առաջ հեռանալ, սակայն մերժում ստանալով առաջարկել են միասին գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ պատճառաբանելով, որ այսպես երկար չի կարող շարունակվել։
Սակայն այս առաջարկը Կտրիճը ևս մերժել է՝ ասելով որ ինքը չի արտոնում Փաշինյանի հետ հանդիպումը, բայց եթե եպիսկոպոսներն ուզում են, կարող են գնալ նրա հետ հանդիպման։
Իսկ 2 օր անց Կտրիճը հավանաբար գիտակցելով գլխի գալիքը նույն եպիսկոպոսներին հայտնել է, որ եթե վարչապետի հետ դեռ չեն հանդիպել, ապա կարող է ասել թե, ով գնա հանդիպման։ Ինչին ի պատասխան եպիսկոպոսները ծիծաղել են։


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ